Օլիմպիական չեմպիոն Ալինա Զագիտովան կխաղա գլխավոր դերերից մեկը «Պալմա» ֆիլմում

Օլիմպիական չեմպիոն Ալինա Զագիտովային գեղասահքի երկրպագուները կկարողանան տեսնել կինոէկրաններին: Մարզուհին կխաղա «Պալմա» դրամայի ճապոնական տարբերակում։
Ֆիլմի հիմքում գլխավոր հերոսի պատմությունն է, ով ստիպված է եղել Պալմա անվամբ իր շանը թողնել օդանավակայանում։ Երկու տարի նվիրյալ չորքոտանի ընկերը սպասել է տիրոջը՝ այդ ընթացքում դառնալով տարբեր, հետաքրքրաշարժ իրադարձությունների և արկածների մասնակից։

Ֆիլմի ռեժիսորը Ալեքսանդր Դոմոգարով կրտսերն է։
Ճապոնական կինոարտադրողներին դուր է եկել սցենարը, և նրանք որոշել են նկարահանել «Պալմա» ֆիլմի իրենց տարբերակը։ Դրանում կհայտնվի նաև հայտնի գեղասահորդուհին ՝ Մասարու անվամբ իր շան հետ։ Ի դեպ, մարզուհու քառոտանի ընկերը Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի նվերն է ՝ ի պատիվ 2018-ի Օլիմպիական խաղերում Ալինայի հաղթանակի:
«Պալմա» ֆիլմի ռուսական տարբերակը կթողարկվի 2020 թվականի հոկտեմբերի 8-ին, իսկ ճապոնականը՝ 2021 թվականի հոկտեմբերի 7-ին: