Այն, ինչ արել է իտալացի նկարիչը, ապշեցրել է Արմինե Հարությունյանի երկրպագուներին (լուսանկար)

«Gucci» բրենդի ցուցադրություններին մինչ այս երբեք չէին մասնակցել ազգությամբ հայ մոդելներ, սակայն Արմինեն իր օրիգինալ ու յուրահատուկ արտաքինի շնորհիվ կարողացավ գրավել անվանի դիզայներների սրտերը՝ հայտնվելով աշխարհահռչակ բրենդի ցուցադրությանը:
Այժմ երիտասարդ աղջիկը բավականին հայտնի է: Համացանցում հայտնվել է լուսանկար, որտեղ իտալացի գրաֆիտի արտիստը նկարել է Արմինե Հարությունյանին:

Նշենք, որ ավելի վաղ Ֆլորենցիայի հայտնի ռեստորաններից մեկը՝ «All Аntico Vinaio»-ն, Instagram-ի իր միկրոբլոգում հրապարակել է  Արմինե Հարությունյանի լուսանկարը և կից գրել. «Ահա՝ ինչպես է հայտնի դարձել «Gucci»-ի մոդելը, ում մասին այժմ խոսում են բոլորը: Հունիսին նա «All Аntico Vinaio» էր եկել»: