Բրեդ Փիթի երիտասարդ ընկերուհին նոր ֆոտոշարքով ավելի է ընդգծել իր և Անջելինա Ջոլիի նմանությունը (լուսանկարներ)

Հոլիվուդյան հայտնի դերասան Բրեդ Փիթի նոր ընկերուհին՝ գերմանացի մոդել Նիկոլ Պոտուրալսկին, ինստագրամյան էջում նոր ֆոտոշարք է հրապարակել, որով ավելի է ընդգծել իր և Փիթի նախկին կնոջ՝ դերասանուհի Անջելիան Ջոլիի նմանությունը։

Այսպես՝ օրերս 27-այա մոդելը սպիտակ կիսակոճկված բաճկոնով լուսանկար էր հրապարակել, որում նա իրապես նման է Ջոլիին։ Դրան հաջորդել է նախօեին հրապարակված ևս մի լուսանկար, որում նա սև կարճ տոպ ու կարճ բաճկոն է կրում։

Հիշեցնենք, որ Բրեդ Փիթի և Նիկոլ Պոտուրալսկիի սիրավեպի մասին լուրերը սկսել են շրջանառվել այն բանից հետո, երբ վերջիններս միասին Ֆրանսիայում գտնվող «Շատո Միրավալ» (Chateau Miraval) կալվածք են գնացել։

Ինչպես նկատում է աղբյուրը, Ֆրանսիայի հարավում գտնվող անշարժ գույքը մեծ նշանակություն ունի «Օսկար» մրցանակի 56-ամյա դափնեկրի համար, քանի որ հենց այնտեղ է 2014 թվականին ամուսնացել նախկին կնոջ՝ դերասանուհի Անջելինա Ջոլիի հետ։

«Շատո Միրավալ» կալվածքը 300 հա մակերեսով անտառապատ տարածք է, որից մոտ 60 հա-ն հատկացվել է խաղողի այգիներին․ 2011 թվականին զույգն այն ձեռք էր բերել 60 մլն դոլարով։
Հաղորդվում է, որ մոդելը «Շատո Միրավալ»-ում հանգստյան օրերն անցկացրել է դերասանի հետ։

Փիթն ու Ջոլին ամուսնացել են 2014 թվականի օգոստոսի 23-ին․ արարողությունը ներկա են եղել միայն մի քանի հյուրեր և նրանց վեց երեխաները:
Զույգն ամուսնալուծության հայց է ներկայացրել 2016 թվականին։