Little Big-ի նոր տեսահոլովակը հինգ ժամում ավելի քան կես միլիոն դիտում է հավաքել

Little Big խմբի նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է «Tacos» երգի հիման վրա, հինգ ժամում հավաքել է ավելի քան կես միլիոն դիտում, այս մասին են վկայում YouTube տեսահոսթինգի տվյալները:
«Tacos» տեսահոլովակը, որում խմբի մասնակիցները պատմում են սննդի հանդեպ սիրո մասին, հրապարակվել է խմբի պաշտոնական ալիքում օգոստոսի 14-ին և հինգ ժամում ավելի քան կես միլիոն դիտում է հավաքել: Տեսահոլովակը առաջին տեղն է զբաղեցնում ռուսական YouTube-ի «Թրենդում» բաժնում ։
Little Big-ը ռուսական պրանկ-ռեիվ խումբ է, որը հիմնադրվել է 2013-ին Սանկտ Պետերբուրգում: Խմբի մասնակիցներն են վոկալիստներ Իլյա Պրուսիկինը, Սոֆյա Տայուրսկայան և Անտոն Լիսսովը, դիջեյ Սերգեյ Մակարովը: Խումբը պետք է Ռուսաստանը ներկայացներ «Եվրատեսիլ-2020» երգի միջազգային մրցույթում, որը չեղյալ էր հայտարարվել կորոնավիրուսի պատճառով: