Վերկա Սերդյուչկան 12 տարվա ընդմիջումից հետո մինի ալբոմ է թողարկել

Վերկա Սերդյուչկան (Անդրեյ Դանիլկո) 12 տարվա ընդմիջումից հետո թողարկել է «Sexy» անգլալեզու ձայնասկավառակը: Ալբոմում ներառված է չորս երգ՝ «Make it rain champagne» (նախկինում ներկայացվել էր), «Swedish lullaby», «Sexy» և «Disco kicks»։
Wiwibloggs պորտալին իր նոր աշխատանքի մասին պատմելով՝ Դանիլկոն նշել է, որ բոլոր չորս կոմպոզիցիաները կոչված են, որպեսզի մարդկանց արևի լույս նվիրեն այս մութ տարում:
«Sexy» երգը նա նվիրել է բոլոր երկրպագուներին՝ շնորհակալություն է հայտնելով “Եվրատեսիլ” – ին նրանց ջերմության ու աջակցության համար։
«Մենք ցանկանում ենք, որ բոլորը պարեն և ժպտան՝ չնայած նման խենթ ժամանակներին: Մի բաժակ սառը շամպայնը դեռ ոչ մեկին չի վնասել»,- կատակել է արտիստը՝ խոսելով մինի ալբոմի մասին: