Ինչպիսի՞ն են Քեթրին Զետա-Ջոնսի և Մայքլ Դուգլասի երեխաները և ինչո՞վ են նրանք զբաղվում

50-ամյա Քեթրին Զետա-Ջոնսի և 75-ամյա Մայքլ Դուգլասի երեխաները վաղուց արդեն դարձել են հանրային դեմքեր: 17-ամյա Քերիսը և 20-ամյա Դիլանը բազմիցս ծնողների հետ ներկա են եղել հանրային միջոցառումների կամ աստղային խնջույքների, Իսկ Քերիսը մոր հետ արդեն սկսել է նկարահանվել է նորաձևության արշավներում:
Բայց կարանտինի ընթացքում դերասանուհին հազվադեպ էր կիսվում Instagram-ում իր երեխաների լուսանկարներով։ Ուսումնական տարվա սկզբին Քեթրինը որոշել է իր հետևորդներին ցուցյ տալ, թե որքան են մեծացել իր և Դուգլասի երեխաները։

«Ամառը մեր ընտանիքի համար պաշտոնապես ավարտվեց: Մեր երեխաները վերադառնում են ուսումնական գործընթացին, որն այժմ նման չէ այն ամենին, ինչ նախկինում էր: Սիրում եմ ձեզ: Բոլոր երեխաներին ուզում եմ ասել ՝ գիտելիքը կյանքի բանալին է։ Այնպես որ, պայքարեք դրա համար, և հիշեք, որ բոլոր դժվարությունները վաղ թե ուշ կանցնեն»,- Քերիսի և Դիլանի լուսանկարին կից գրել է Քեթրինը։
Ի դեպ, եղբայրն ու քույրը զբաղված են ոչ միայն ուսմամբ, այլև արդեն ակտիվորեն կառուցում են իրենց կարիերան։ Եվ եթե Քերիսը փորձում է իրեն որպես մոդել, ապա Դիլանին, կարծես, ավելի մոտ է քաղաքական գործունեությունը։ Նա անկախ թեկնածուներին և սոցիալական բարեփոխումների խթանող  Make Room քաղաքական կազմակերպության համահիմնադիրն է և տնօրենը։