Նոր խելահեղ թրենդ՝ Օլգա Բուզովայի կողմից

34-ամյա Օլգա Բուզովան իր ինստագրամյան էջում նոր հրապարակում է արել, որտեղ երևում է, որ երգչուհին վարսերը զարդարել է արտասովոր աքսեսուարով՝ փիրսինգով։
Երկրպագուների մեծ մասին դուր է եկել արտիստի նոր ոճն ու նրանք մեկնաբանությունների բաժնում նշել են, որ Բուզովան նոր թրենդներ է ստեղծում։ Շատերն էլ կարծել են, որ վարսերի նման զարդարանքը ոչ գեղեցիկ է ոչ էլ պրակտիկ։
Հիշեցնենք, որ «Дома-2» -ի հաղորդավարը վերջերս հաճախ է փորձարկումներ անում արտաքինի հետ կապված։ Կարանտինի ժամանակ անգամ Օլգան ինքնուրույն կտրել էր մազերը, ինչը նրա մոտ բավականին լավ էր ստացվել։