«Առաջին անգամ ինձ ցույց եմ տալիս առանց դիմահարդարման»․ Բրիթնի Սփիրս (լուսանկար)

38-ամյա Բրիթնի Սփիրսն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել։ Ամերիկացի երգչուհին աջակցել է այժմ բավականին ակտուալ համարվող՝ խնամքից ազատելու մոլեռանդ շարժմանը։
Նախկին փոփ-արքայադուստրը որոշել է անկեղծանալ հետևորդների հետ․ «Womanizer» երգի կատարողը ներկայացրել է իրեն առանց դիմահարդարման։
Նրա դեմքին տոնային կրեմ ու շրթներկ չկա։ Միակ բանը, որ ներկված են՝ աչքերն են։ Երգչուհին դրանք ընդգծել է սև մատիտով։

«Առաջին անգամ ինձ ցույց եմ տալիս առանց դիմահարդարման։ Դուք, իսկապես, կարող եք տեսնել իմ պեպենները։ Մեծանալով Հոլիվուդում՝ սա անելը շատ դժվար է։ Մամուլը կարող է բավականին դաժան լինել», – պատմել է երգչուհին։
Երկրպագուների մի  մասին բավականին դուր է եկել Բրիթնիի բնական գեղեցկությունը, իսկ մնացածը նշել են, որ երգչուհու մաշկը ծեարցել է ու նա չի կարող հանդես գալ առանց շպարի։