Նադեժդա Սիսոևան վերջապես մեկնաբանել է իր և Պավել Վոլյայի սիրավեպի մասին լուրերը

Դեռ 10 տարի առաջ շատերը վստահեցնում էին, որ Մարիկա Կրավցովայի հետ բաժանվելուց հետո շոումեն Պավել Վոլյան հետաքրքրվել է Comedy Woman-ի նրբագեղ շիկահերով՝ Նադեժդա Սիսոևայով։ Զույգն այդ ժամանակ ամեն կերպ փորձում էր չմեկնաբանել հարաբերությունների մասին լուրերը։ Միայն հիմա Սիսոևան որոշել է խոստովանել, թե ինչ է եղել իր և Պավելի միջև իրականում։
Հիշեցնենք, որ Պավել Վոլյան Մարիկա Կրավցովայի հետ բաժանվել է 2010-ին, իսկ արդեն մեկ տարի անց սկսել է աստղային խնջույքներին ներկայանալ նոր գրավիչ զուգընկերոջ՝ Նադեժդա Սիսոևայի հետ: Այս ամենը շշուկների ու բամբասանքների տեղիք է տվել, շատերը կարծել են, որ հենց Նադեժդան է Պավելի ու Մարիայի բաժանման պատճառը։

Դերասանները՝ իրենք, չեն հերքել հարաբերությունները՝ դրանով իսկ ավելի բորբոքելով շատերի հետաքրքրասիրությունը։ Շատերը կարծում էին, որ շիկահեր աղջիկը պարզապես PR է անում Պավել Վոլյայի շնորհիվ։ 10 տարի անց՝ «Պետյան սիրում է խմել» նախագծի շրջանակներում Նադեժդան խոստովանել է, որ այդպես էլ կար։
«Պաշան այն ժամանակ ասաց. «Դա քեզ միայն պլյուս կլինի»,-մեջբերում է Վոլյայի խոսքերը Նադեժդան։
36-ամյա Սիսոևան հավելել է, որ իրականում նրանց միջև երբեք սիրային կապ չի եղել:
«Մենք չենք հանդիպել։ Նա միշտ եղել է իմ ընկերը։ Ես շատ ուրախ եմ, որ կարողացել եմ ընդհանուր լեզու գտնել նրա կնոջ հետ։ Նրանք գեղեցիկ զույգ են և ինձ շատ են դուր գալիս։ Ես ընդհանրապես սիրում եմ ընկերանալ նման բարի զույգերի հետ»,-ասել է Նադեժդան։