Իլոնա Մկրտչյանը՝ ամենամեծ վախի ու ամենաերջանիկ պահի մասին

«Փափուկ խաղալիք» սիթքոմից հայտնի դարձած դերասանուհի Իլոնա Մկրտչյանը սիթքոմի ավարտից հետո նկարահանվել է նաև տեսահոլովակում, ներկայացել է մի շարք ինքնատիպ ու գեղեցիկ ֆոտոշարքերով։ Շուտով հեռուստաեթերում կլինի նաև «Դեպի Ճամբար 2»-ը, որտեղ հանդես կգա նաև Իլոնան։
Showbiz.am կայքի բլից հարցման ընթացքում Իլոնան խոստովանել է՝ որն է իր գլխավոր ֆոբիան, ամենաերջանիկ պահը, ինչպես նաև կիսվել է իր կյանքից հետաքրքիր մանրամասներով։

-Ե՞րբ եք որոշել դերասանուհի դառնալ։ Ընտանիքն ինչպե՞ս է ընդունել Ձեր որոշումը։
-Դեռ մանկուց երազել եմ լինել հեռուստատեսությունում։ Ընտանիքս կողմ է եղել ու միշտ աջակցել է  ինձ։

-Ո՞րն էր Ձեր առաջին դերը։ Աառջին անգամ ի՞նչ եք զգացել լինելով նկարահանման հրապարակում։ Ո՞րն էր գլխավոր մտահոգությունը։
-Իմ առաջին մեծ դերը «Փափուկ խաղալիք» -ում Մանեի կերպարն էր։ Առաջին անգամ լինելով նկարահանման հրապարակում՝ գլխավոր մտահոգությունս էր արդարացնել ռեժիսորի պահանջները։

Պլաստիկ կամ կոսմետիկ միջամտության երբևէ դիմե՞լ եք։ Իսկ ֆոտոշոփի՞։
-Ոչ չեմ դիմել, բայց խնդիր չեմ տեսնում,քանի որ կարծում եմ կարևորը բարդույթներից ազատվելն է։ Կարևորը նրանք, ովքեր դիմում են, իրենց լավ զգան։

-Կպատմե՞ք ամենաերջանիկ պահի մասին։
-Ամենաերջանիկ պահը վերջերս էր, երբ գտվնում էի «Դեպի Ճամբար 2»-ի նկարահանումներին և իմացա, որ մորաքույր եմ դարձել։Ամենաերջանիկ պահս այդ օրն եմ ապրել։

Ո՞րն է մենահիշվող խորհուրդը, որ երբևէ ստացել եք:
-Ստացել եմ Մկրտիչ Արզումանյանի կողմից։ Նա ասաց՝ չկոտրվես, ինչ էլ որ լինի և միշտ առաջ։
Մկրտիչ Արզումանյանի հենց այդ խոսքն էլ դարձավ կարգախոսս։

-Ու՞մ էիք ձգտում նմանվել, երբ դեռ փոքրիկ աղջնակ էիք: Ունեի՞ք կանացի իդեալ:
-Այո, իմ կանացի իդեալը իմ մայրիկն է, և միշտ ձգտում եմ նրան նմանվել։

-Եթե կյանքում կարողանայիք փոխել ինչ-որ բան, ապա ինչը՞:
-Գտնում եմ, որ կյանքում պետք  չէ նայել հետ ու ցանկանալ փոխել ինչ-որ բան, որովհետև եղածն արդեն եղած է։ Սակայն ես չունեմ այդպիսի սխալներ, դեպքեր, որոնք կցանկանայի փոխել։

-Ո՞րն է Ձեր ամենացավոտ թեման։
-Ինձ համար ցավոտ թեման կարող է լինել մոտ մարդու կորուստը, բայց փառք Աստծո չունեմ այդպիսի դեպքեր։ Սա ինչ-որ չափով ֆոբիա է դարձել։

-Ո՞րն է  Ձեր ամենամեծ սխալը։
-Կարծում եմ, որ անսխալական մարդ չկա, բայց առանձնացնել որևէ սխալ ու մտածել՝ որն է մեծ, որը փոքր, հենց դա է սխալ։

-Ի՞նչ հատկանիշներ ունեք, որոնցից կցանկանայիք ազատվել։
-Կցանկանամ ազատվել իմ չափից շատ էմոցիոնալ լինելուց, դա ինձ ամենուրեք խանգարում է։

-Շատերը կարծում են, որ շատ եք շպարվում։ Ինչպիսի՞ն եք դուք առօրյայում։
Առօրյայում շատ չեմ շպարվում, բայց սիրում եմ շպարվել։ Իսկ «Դեպի Ճամբար 2»-ի համար հարկավոր էր ավելի մեծահասակ կերպար ստանալ, դրա համար շպարն ավելի շատ էր ու ավելի արտահայտիչ։

-Ունե՞ք երազանքներ։
Կարծում եմ երազանքների մասին պետք է լռել,գործել ու լուռ առաջ շարժվել։

-Ի՞նչը չէիք ների երբեք։
Անկեղծ ասած չեմ կարող ասել, թե ինչը չէի ների երբեք, բայց մի բան հաստատ գիտեմ, որ շատ ներողամիտ եմ։

-Ո՞րն է Ձեր հաջողության գրավականը։
-Իմ նպատակասլացությունն ու աշխատասիրությունը գործում։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան