Ուիլ Սմիթի դուստրը 3 մլն դոլար արժողությամբ առանձնատուն է գնել (լուսանկարներ)

The Daily Mail պարբերականը հայտնում է․ Հայտնի հոլիվուդյան դերասաններ Ուիլ Սմիթի ու Ջադա Փինկետ-Սմիթի դուստրը՝ 19-ամյա Ուիլոու Սմիթը ձեռք է բերել իր առաջին անշարժ գույքը՝ 3 մլն դոլար արժողությամբ։ Աղջիկն արդնեն վաղուց ունի սեփական եկամուտը, ուստի կարող է իրեն թույլ տալ նման շռայլ ծախսեր։

Ուիլոուն ցանկացել է ապրել իր աստղային ծնողների հարևանությամբ, այդ իսկ պատճառով առանձնատուն է գնել Մալիբուում՝ Ուիլի և Ջադայի առանձնատնից ոչ հեռու։ Ուիլոուի առանձնատունն ունի չորս ննջասենյակ, ընդարձակ հյուրասենյակ, խոհանոց, սանհանգույց, ավտոտնակ ու բակ, որը հարմար է մեծ բացօթյա խնջույքներ կազմակերպելու համար, իսկ տան պատուհաններից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Խաղաղ օվկիանոս։