Միլիարդատեր Վլադիսլավ Դորոնինը պահանջում է իր նախկին սիրեցյալ Նաոմի Քեմփբելից վերդարձնել հսկայական պարտքը

Ռուսաստանում հայտնի գարծարար Վլադիսլավ Դորոնինի ունեցվածքը գնահատվում է 6,7 մլրդ ռուբլի, բայց նա մտադիր է այն ավելացնել երեք միլիոն դոլարով ու պահանջում է իր նախկին սիրեցյալից՝ սուպերմոդել Նաոմի Քեմփելից վերադարձնել այդ պարտքը։

Գործարարն անգամ դատական հայց է ներկայացրել Նաոմիի դեմ։ 57-ամյա Դորոնինի դատարան ներկայացրած փաստաթղթերում նշված է, որ 50-ամյա Քեմփբելը երեք միլիոն դոլարից ոչ պակաս պարտք ունի, որը ներառում է ոչ միայն կանխիկ գումար, այլ նաև գույք ու զարդեր, որոնք նա չի վերադարձրել բաժանումից հետո։ Դորոնինն ու Քեմփբելը հանդիպել են 2008 թվականին և բաժանվել 2013-ին, բայց միայն յոթ տարի անց է Դորոնինը Քեմփբելին դատի տվել։