Ինքնամեկուսացման ընթացքում Պամելա Անդերսոնը ժամանակը զուր չի վատնել․ մանրամասներ դերասանուհու նոր սիրավեպի մասին

53-ամյա Պամելա Անդերսոնը վերջերս է բաժանվել Ջոն Փիթերսից, բայց ամուսնալուծությունից շատ կարճ ժամանակ անց արդեն նոր սիրավեպ է սկսել։ Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված ինքնամեկուսացման ռեժիմը մտերմացրել է Պամելային և իր թիկնապահին, որն արդեն մի քանի տարի աշխատում է դերասանուհու մոտ։

Pagesix-ին տված հարցազրույցում ինսայդերը կիսվել է որոշ մանրամասներով. «Նա մոտ 40 տարեկան տղամարդ է։ Գիտի, թե ինչպես վարվել Պամելայի հետ։ Եվ դա շատ լավ է, քանզի դերասանուհին իրեն շատ հարմարավետ է զգում նրա կողքին»։ Ինսայդերը նաև նշել է, որ սիրահարներն արդեն միասին են ապրում Պամելայի տանը։