Աստղագուշակ սեպտեմբերի 7-ի համար

Խոյեր
Կարևոր է խելամիտ ծախսել անսպասելի շահույթը, որը հնարավոր է այսօր ստանաք: Օրինակ` գնեք մի բան, որի մասին վաղուց եք երազել, բայց մինչ այս ձեզ թույլ չէիք տալիս:

Ցուլեր
Նոր պաշտոնի կամ աշխատանքի վայրի առաջարկը, որը կարող եք այսօր ստանալ, այնքան խոստումնալից կլինի, որ առանց վարանելու կարող եք դրան համաձայնությամբ պատասխանել:

Երկվորյակներ
Ձեր հիմնական թշնամին, որը կարող է խանգարել ձեզ հասնել ձեր նպատակներին, անվստահությունն է ձեր անձի և ձեր ուժեղ կողմերի նկատմամբ: Ձերբազատվելով դրանցից՝ դուք կարող եք սարեր շուռ տալ:

Խեցգետիններ
Լավ օր է նրանց համար, ովքեր երկար ժամանակ մտածում էին գնումներ կատարելու մասին: Ամեն իր, որ ձեռք կբերվի այսօր, ձեզ հավատարմորեն կծառայի դեռ երկար ժամանակ:

Առյուծներ
Չպետք է ձեր ժամանակը վատնեք մանրուքների վրա, դրանք, ավաղ, չեն արդարացնի իրենց: Օրը բարենպաստ է ընկերական հանդիպումների համար:

Կույսեր
Աշխատանքում, անկախ նրանից, թե որ նախագծի մասին է խոսքը, զգույշ լինելը չափազանց կարևոր է: Այսօր իմպրովիզները չեն գործի. լուրջ սխալների մեծ հավանականություն կա:

Կշեռքներ
Կարևոր և երկարաժամկետ խնդիրներ լուծելիս չպետք է հուսահատվեք` ձեզ համար բոլորովին անսպասելիորեն դրանք կարող են ինքնուրույն լուծվել` ասես հրաշքով:

Կարիճներ
Ռիսկի դիմելն այսօր ողջունելի է, բայց արկածային գործողություններ կատարելիս գլխավորն այն է, որ ժամանակին կանգ առնեք, այլապես կարող եք բացասական արդյունք ստանալ:

Աղեղնավորներ
Ներկայիս օրվա ձեր կարգախոսն է. «Ավելի շատ գործ, ավելի քիչ խոսք»: Դադարեք խոսել այն բանի մասին, ինչ ուզում եք անել, անցեք ակտիվ գործողությունների, դրանք չափազանց հաջող կլինեն:

Այծեղջյուրներ
Օրը խոստանում է ֆինանսապես հաջող լինել: Ձեզ կարող են վճարել խոստացված վարձավճարը կամ պարտքը, որի մասին վաղուց մոռացել էիք:

Ջրհոսներ
Մտերիմների հետ բախումներից պետք է խուսափել բոլոր հնարավոր եղանակներով: Այսօր ծագած վեճը կարող է լրջորեն խաթարել հարաբերությունները:

Ձկներ
Աստղերը խորհուրդ չեն տալիս նոր բիզնեսներ հիմնել, քանզի ձեր ջանքերը դժվար թե հաջողությամբ պսակվեն: Աշխատեք լուրջ ծրագրեր չսկսել: