Վլադիմիր Վինոկուրը ցույց է տվել՝ ինչպես են Սոչիում ելույթի ժամանակ բեմից տարհանում Եվգենի Պետրոսյանին (տեսանյութ)

Ռուս երգիծաբան Վլադիմիր Վինոկուրն իր ինստագրամյան էջում տեսանյութ է հրապարակել, որում պատկերվել է այն պահը, երբ Եվգենի Պետրոսյանին անհապաղ տարհանում են բեմից Սոչիում անցկացվող «Յումորինա» ամենամյա փառատոնի շրջանակներում ելույթ ունենալիս:

Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն, տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է հանդիսության հաղորդավարը մոտենում հումորիստին ելույթի ժամանակ և խնդրում իր հետ դուրս գալ բեմից:

«Ինչ է պատահել»,- զարմացած հարցնում է Պետրոսյանը՝ հեռանալով բեմից:

Ինչպես հաղորդվում է, տարհանման պատճառ է դարձել անանուն հեռախոսազանգը շենքում ռումբի առկայության մասին: Իրավապահ մարմինների աշխատակիցները ստուգումներ են կատարել շենքում և ոչ մի կասկածելի իր չեն հայտնաբերել: