Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիա կատարած պետական այցի ժամանակ պահանջել է գիշերել Բուքինգհեմյան պալատում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2019 թվականի հունիսին Մեծ Բրիտանիա կատարած պետական այցի ժամանակ «պահանջել է» գիշերել Բուքինգհեմյան պալատում, գրում է Daily Mail-ը։

Ինչպես հաղորդում է աղբյուրը, Թրամփը պետական այցի ժամանակ պահանջել է իջևանել Բուքինգհեմյան պալատում, չնայած այն հանգամանքին, որ թագավորական տանն այդ ընթացքում լայնածավալ վերանորոգման աշխատանքներ են ընթացել։

Նշվում է, որ Սպիտակ տան օգնականները Դաունինգ սթրիթին տեղեկացրել են, որ դա պետական այցի «կարևոր բաղադրիչներից է»։

Անանուն աղբյուրները նաև պնդում են, որ Սպիտակ տան ղեկավարն ակնկալում էր արժանանալ նույն վերաբերմունքին, ինչին արժանացել էր իր նախորդը՝ Բարաք Օբաման, որը 2003 թվականին պետական այցի ժամանակ կնոջ՝ Միշել Օբամայի հետ գիշերել էր Բուքինգհեմյան պալատում։

«Ավելի քան ակնհայտ է, որ Թրամփը սիրում է թագուհուն։ Նա ցանկանում էր որքան հնարավոր է շատ ժամանակ անցկացնել նրա հետ և մնալ Բուքինգհեմյան պալատում»,- հայտնել է անանուն բրիտանացի պաշտոնյան։