Կոնստանտին Բոգոմոլովը` Ֆյոդոր Բոնդարչուկի «Псих» հոգեբանական դրամայի գլխավոր դերում. բեքսթեյջ լուսանկարներ ու մանրամասներ ֆիմից

Անցյալ շաբաթ Մոսկվայում ավարտվել է Ֆյոդոր Բոնդարչուկի «Псих» բազմասերիանոց ֆիլմի նկարահանումները: Նկարահանող խումբը ստիպված էր աշխատել 8 մասից բաղկացած հոգեբանական դրամայի վրա կորոնավիրուսի համաճարակի ընթացքում, այդ պատճառով էլ շուրջ երեք ամիս նկարահանումներն ընդհատվել էին:

«Псих»-ը կցուցադրվի նոյեմբերի 5-ին more.tv ծառայության միջոցով, որի պատվերով էլ նկարահանվել է: Գլխավոր դերը խաղացել է Կոնստանտին Բոգոմոլովը: Մենք ռեժիսորին կտեսնենք հաջողակ հոգեթերապևտ Օլեգի կերպարում, որն, ինչպես պարզվում է ֆիլմի ընթացքում, ինքն օգնության կարիք ունի: Բաղմասերիանոց ֆիլմում նկարահանվել են նաև Ելենա Լյադովան, Ռոզա Խայրուլինան, Աննա Չիպովսկայան, Օլեգ Մենշիկովը և այլ հայտնի դերասաններ: Սցենարիստը Ֆյոդոր Բոնդարչուկի կինն է՝ դերասանուհի Պաուլինա Անդրեևան: Նկարահանումների բեքսթեյջ կադրերը ներկայացնում ենք ստորև`