«Մենք յոթերորդ երկնքում ենք ուրախությունից»․ «Մթնշաղ»-ի աստղ Քելլան Լուտցն ուրախալի լուր ունի

«Մթնշաղ» ֆենտեզի ֆիլմի 35-ամյա աստղ Քելլան Լուտցը և նրա 32-ամյա կինը ՝ Բրիթանին, նախօրեին ուրախ նորություն են հայտնել Instagram-ում իրենց երկրպագուներին: Ամուսինները տեսանյութ են հրապարակել, որում հայտնել են՝ իրենց ընտանիքը շուտով համալրվելու է ևս մեկ հոգով։ Հղիության մասին աստղային զույգը պատմել է վիժումից 7 ամիս անց, որը նրանք վերապրել են 2020 թվականի սկզբին:

«Ամեն ինչ իրականում է կատարվում, մենք կրկին սպասում ենք երեխային: Այս լուրը հայտնում ենք բոլոր նրանց, ովքեր չգիտեին։ Շնորհակալություն մեզ աջակցելու և մեզ համար աղոթելու համար: Մենք յոթերորդ երկնքում ենք ուրախությունից»,- իր միկրոբլոգում գրել է Կելլանը։
Հիշեցնենք, որ 2020 թվականի փետրվարին Բրիթանի Լուտցը հետևորդներին հայտնել էր, որ կորցրել է երեխային ՝ լինելով հղիության 6-րդ ամսում։