Օզի Օսբորնը փորձել է սպանել իր կնոջը. մանրամասներ

Daily Mail.-ը գրում է. «Black Sabbath»-ի վոկալիստ Օզի Օսբորնը փորձել է սպանել իր կնոջը՝ Շերոնին: Երաժիշտը թմրանյութի ազդեցության տակ սկսել է խեղդել կնոջը: Այս մասին պատմել է ինքը՝ Շերոնը, Օզի Օսբորնի մասին «Ինը կյանք» վավերագրական ֆիլմում:

Դեպքը տեղի է ունեցել 1989 թ.-ին: Լեգենդար երաժշտի կինը երեխաներին պառկեցրել է անկողին և եկել հյուրասենյակ, որտեղ Օզին էր: Նրա խոսքով՝ ամուսինը մոտեցել է նրան և ասել. «Մենք որոշում ենք կայացրել, որ դու պետք է մեռնես»: Դրանից հետո Օզին աթոռը նետել է կնոջ վրա և սկսել խեղդել նրան: Շերոնին հաջողվել է սեղմել խուճապի կոճակը: Մի քանի րոպե անց տուն է ժամանել ոստիկանության անձնակազմը: Երաժիշտին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու համար: Հիշեցնենք, որ 71-ամյա Օզի Օսբորնը 38 տարի ամուսնացած է 67-ամյա Շերոնի հետ: Ռոք երաժիշտը հայտնի է իր սկանդալային «չարաճճիություններով»: