Ի՞նչ հիվանդություն ունի Ումա Թուրմանի և Իթան Հոուկի դուստրը

Ումա Թուրմանի և Իթան Հոուկի դուստրը՝ 22-ամյա Մայա Հոուկը, ոչ միայն ակտիվորեն գրոհում է Հոլիվուդը, այլև փորձում է իրեն որպես երգչուհի։ Վերջերս Մայան, ով խաղացել է «Շատ տարօրինակ գործեր» սերիալում և Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմում, ներկայացրել է իր առաջին երաժշտական ալբոմը, որը կոչվում է «Blush» և ակնհայտորեն չի պատրաստվում սահմանափակվել դրանով։
Ընդ որում Մայան վերջերս խոստովանել է, որ իրեն կյանքում ամեն բան այնքան էլ հեշտ չի տրվել դիսլեքսիայի ՝ կարդալու և գրելու հմտություններին տիրապետելու ունակության խախտման պատճառով (դիսլեքսիա ունի նաև Թոմ Քրուզը, Կիրա Նայթլին և շատ այլ աստղեր):
Սակայն դերասանուհին նշել է, որ իր այդ առանձնահատկությունը ոչ թե թերություն է համարում, այլ նվեր։

«Ես չէի ասի, որ տառապում եմ դրա պատճառով։ Ես կասեի, որ սա մեծ պարգև է իմ կյանքում բազմաթիվ պատճառներով։ Այո, ես հաճախում եմ մասնագիտացված դպրոց հաշմանդամություն ունեցող երեխաների համար։ Ես, իրոք, պետք է ավելի շատ ժամանակ հատկացնեմ սովորելուն, կարդալուն, քան մյուսները, և դիսլեքսիան ինչ-որ առումով ինձ սահմանափակում է։ Բայց իմ խնդիրը ստիպեց ինձ ավելի շատ սիրել ընթերցանությունը և գրելը, քանի որ ես հետևում եմ, թե ինչպես եմ աճում այս գործում»,- խոստովանել է Մայան։