Նոր լուսանկարում Պուգաչովան Գալկինից երիտասարդ է երոևում․ ի՞նչ հրաշքներ են գործում կոսմետոլոգները

Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ Ալլա Բորիսովնան բառացիորեն կանգնեցրել է ժամանակը և օրեցօր երիտասարդանում է:
Ժամեր առաջ Պուգաչովայի ամուսինն ու երկու երեխաների հայրը՝ Մաքսիմ Գալկինը, նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում ինստագրամյան հետևորդները նշել են, որ Ալլան ավելի երիտասարդ տեսք ունի, քան Մաքսիմը։
«Մի սպասեք, բամբասկոտներ», – նոր լուսանկարը մակագրել է Մաքսիմ Գալկինը՝ հավանաբար նկատի ունենալով վերջին շրջանում շրջանառվող լուրերն այն մասին, որ նրանք Պուգաչովայի հետ ամուսնալուծվել են:

Նշենք, որ Պուգաչովան իսկապես փոխակերպվեց այն բանից հետո, երբ փոխեց իր սանրվածքը, ինչի շնորհիվ մի քանի տարով երիտասարդացավ։ Իսկ բոլորովին վերջերս նա նոր լուսանկար հրապարակեց ընկերների հետ՝ բոլորին ապշեցնելով իր նոր կազմվածքով․ երգչուհին ազատվել էր ավելորդ քաշից՝ այդպիսով դառնալով ավելի թարմ ու երիտասարդ։
Ավելի վաղ պլաստիկ վիրաբույժը, դիտելով երգչուհու լուսանկարները, նշել էր, որ վերջինս ակնհայտորեն դիմել է տասնյակ կոսմետիկ ու պլաստիկ միջամտությունների՝ այտերի, աչքերի, ծնոտի հատվածում, ինչն էլ նրա երիտասրադության գլխավոր գաղտնիքն է։