Հետաքրիր փաստեր ու չհրապարակված կադրեր «Տիտանիկ» ֆիլմից

1997 թվականի դեկտեմբերի 19-ին «Տիտանիկը» բարձրացավ խոշոր էկրաններին և մեծ հաջողություն ունեցավ։ Ֆիլմը Օսկարում դարձավ բացարձակ ռեկորդակիր՝ արժանանալով 14 մրցանակներից 11-ին։«Տիտանիկի» հետ կարող էր մրցակցել միայն «Ավատար» ֆիլմը՝ նկարահանված նույն ռեժիսորի կողմից։ Բացի այդ, գլխավոր հերոսներին մարմնավորող Լեոնարդո Դի Կապրիոն և Քեյթ Ուինսլեթը ներառվեցին ամենահայտնի երիտասարդ դերասանների շարքերում։
Մի քանի հետաքրքիր փաստ լեգենդար ֆիլմի մասին․

  • Մինչ Լեոնարդո Դի Կապրիոյին ընտրելը ռեժիսորն այդ դերում ցանկանում էր տեսնել Մեթյու Մակոնախիին, Բրեդ Փիթին կամ Թոմ Քրուզին։ Սակայն Քեմերոնին հաջողվում է համոզել Լեոնարդոյին։
  • Ուինսլեթի դերում ևս նախնական պատկերացումներն այլ են եղել․ ռեժիսորն այդ դերում պատկերացրել է Մադոննային, Նիկոլ Քիդմանին, Գվինետ Պելտրոուին և Շերոն Սթոունին։
  • Սելին Դիոնի կատրամամբ «My heart will go on» երգը, որն արժանացել է Օսկարի, ձայնագրվել է հենց ֆիլմի համար՝ չնայած կարող էր այդպես չլինել, քանի որ ռեժիսորն ուզում էր, որ ֆիլմում հնչեր գործիքային երաժշտություն։ Սակայն երբ կոմպոզիտոր Ջեյմս Հորները պատմում է, որ նախնական ձայնագրության ժամանակ բոլորն արտասվել են, այդ թվում նաև՝ Սելինը, այդ ժամանակ որոշում է ընդունվում, որ երգը կմնա ֆիլմում։
  • Նկարահանումների ժամանակ եղել է նաև Դի Կապրիոյին փոխարինող դերասան դուբլյոր՝ Բրետ Բեյկերը, ով ուշագրավ մանրամասներ է պատմում։ Պարզվում է՝ նկարահանումներն անցկացվել են ծանր պայմաններում․ դերասաններն աշխատել են օրական 14 ժամ և ստիպված են եղել մի քանի ժամ շարունակ ջրում մնալ։
    Բեյկերը հիշում է այն տեսարանները, երբ Ջեքը մահանում է։ Դուբլյորը, դռնից բռնված, ուղիղ 8 ժամ մնացել է ջրում։
  • «Օվկիանոսի սիրտը» ադամանդե զարդը, որն անիծված են համարում, պատրաստված է եղել հատուկ այս ֆիլմի համար։
  • 1997թ. նկարահանված «Տիտանիկ» ֆիլմն ուներ ավելի շատ բյուջե, քան իրականում կառուցված նավը: