Մահացել է 17-ամյա բլոգեր Իթան Փիթերսը․ պատճառներն արդեն հայտնի են

Հայտնի բյութի ինֆլուենսեր, բլոգեր և սեփական հագուստի ապրանքանիշի՝ Hellboy-ի սեփականատեր Իթան Փիթերսը (հայտնի է որպես Ethan is Supreme) մահացել է 17 տարեկանում: Մահվան նախնական պատճառը արգելված նյութերով գերդոզավորումն է:
Այս մասին գրում է US Weekly-ը ՝ վկայակոչելով աստղի հորը։
Երիտասարդը հայտնի է դարձել դիմահարդարման վերաբերյալ իր ուսուցողական տեսանյութերով, ինստագրամյան էջում հրապարակաված նորաձև կերպարներով և հայտնի բրենդների, աստղերի հետ իր համագործակցույթամբ։

«Պարզապես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր ծաղրում էին ինձ։ Ես դա անում եմ տարին մեկ անգամ, որպեսզի տեսնեմ, թե որքան եմ փոխվել, և մինչ այժմ միակ բանը, որ մնացել է, աչքերի տակ մուգ շրջաններն են», – գրել էր էթան Պիտերսը Instagram-ում մահվանից մի քանի օր առաջ՝ հրապարակելով իր մանկության նկարանեը և համեմատելով դրանք նոր կադրերի հետ։
Նշենք, որ նրան հետևել է ավելի քան 540 հազար մարդ ինստագրամյան էջում։