Ինչպիսի՞ն է Գլլյուկոզան առանց դիմահարդարման ու վարսահարդարման (լուսանկար)

Մենք սովոր ենք տեսնել Նատալյա Չիստյակովա-Իոնովայի՝ Գլյուկոզայի Instagram-ի լուսանկարները՝ ոգեշնչված նրա ոճով ու գեղեցկությամբ։ Սակայն վերջերս երգչուհին առանց բարդույթավորվելու հետևորդներին ցույց է տալիս ոչ միայն իր կիսամերկ նկարները, այլև իր դաջվածքները անսպասելի վայրերում, ինչը մեկնաբանությունների մեջ իսկապես թեժ բանավեճ է առաջացնում:

Բացառություն չէ նաև վերջին հրապարակումներից մեկը, որը հետևորդները չեն կարողացել շրջանցել։ Ճիշտ է, այս անգամ իր գեղեցիկ մարմինը մերկացնելու փոխարեն 34-ամյա Գլյուկոզան, ընդհակառակը, շտապել է այն հնարավորինս փակել ՝ հագնելով խալաթ ու գուլպաներ։
Հետևորդները ենթադրել են, որ աստղին հենց այս տեսքով են ամեն օր տեսնում նրա ամենամտերիմ մարդիկ։
Հրապարակումը րոպեների ընթացքում հավաքել է հազարավոր հավանումներ: