Լերա Կուդրյավցևան թևաթափ է եղել․ ի՞նչ է պատահել նրա ընտանիքում

Լերա Կուդրյավցևայի մայրը շարունակում է մնալ Սեմաշկոյի անվան Ղրիմի շրջանային հիվանդանոցում բժիշկների հսկողության տակ: Ծնողի հանկարծակի հիվանդությունը թևաթափ է արել հաղորդավարուհուն, սակայն նա արագ ուշքի է եկել, հավաքվել և կազմել գործողությունների հստակ ծրագիր:
Բժիշկները միանգամից զգուշացրել են, որ մոտ ժամանակներս 78-ամյա Ալեքսանդրա Իվանովնային Մոսկվա տեղափոխելը հնարավոր չի լինի.չափազանց անկայուն է նրա վիճակը: Լերան հետևորդներին պատմել է, որ մայրը չափազանց ճնշված վիճակում է, ուստի նա փորձում է ամեն կերպ աջակցել նրան:

«Կանխատեսումներ դեռ չկան», – ասել է նա ու հավելել, – «Մայրիկին մայրաքաղաք կտեղափոխենք արդեն այս շաբաթ, մինչ այդ բժիշկները թույլ չէին տալիս, սպասում էին կայունանա վիճակը: Շատ օգնում է Ելենա Մալիշևան, այնպես որ, մենք հույս ունենք, որ ամեն ինչ լավ կլինի»։