«11 տարին շատ դաժան է, իհարկե։ Վախենամ՝ մինչև ազատ արձակվելը չեմ ապրի»․ այս պահին որոշվում է Միխայիլ Եֆրեմովի ճակատագիրը

Պրեսնենսկի դատարանում այս պահին որոշվում է Միխայիլ Եֆրեմովի ճակատագիրը.նա սպասում է իր մեղավորությամբ տեղի ուենցած՝ մահվան ելքով ավտովթարի համար դատարանի վճռին։ Ընդհանուր ռեժիմի գաղութ, թե պայմանական ժամկետ։
Ուղիղ երեք ամիս տևեց Միխայիլ Եֆրեմովի վթարի գործով աղմկահարույց դատավարությունը: Ինքը ՝ Միխայիլ Օլեգովիչը, ենթադրում է, որ 8 տարվա ազատազրկում կստանա, նրա պաշտպան Էլման Փաշաևը հակված է 5-6 տարվա ։
Վերջին նիստի ժամանակ Եֆրեմովն, այնուամենայնիվ, ընդունել է մեղքը և ներողություն խնդրել մահացած առաքիչի հարազատներից։
«Ես անկեղծորեն զղջում եմ, խորապես ցավակցում եմ և ներողություն եմ խնդրում Զախարովի ընտանիքից»,-ասել է նա

Վերջում արտիստը նշեց, որ շատ է սիրում իր կնոջն ու երեխաներին։ Իսկ դատախազների պահանջած 11-ամյա ժամկետն իր համար համարում է մահապատիժ։
«Դե ինչ, 11 տարին շատ դաժան է, իհարկե։ Վախենամ՝ մինչև ազատ արձակվելը չեմ ապրի»,-ասել է Եֆրեմովը։