Ռոնալդուն առաջարկություն է արել Ջորջինիա Ռոդրիգեսին

«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն առաջարկություն է արել Ջորջինիա Ռոդրիգեսին։

El Mundon, հղում կատարելով պորտուգալացի լրագրողին, տեղեկացնում է, որ Կրիշտիանուն առաջարկություն է արել Ռոդրիգեսին երեկույթի ժամանակ, որը կազմակերպել է հենց Ռոդրիգեսը։ Երեկույթին ներկա են եղել նրանց ընկերները։ Գեղեցկուհին տվել է իր համաձայնությունը։

Հաղորդվում է, որ միջոցառմանը չեն եղել Ռոնալդուի ընտանիքի անդամներից ոչ մեկը։

Հիշեցնենք, որ 2010-ից 2015 թվականների ընթացքում Ռոնալդուն հանդիպում էր ռուս մոդել Իրինա Շեյքի հետ։ Ռոնալդուն 4 երեխա ունի, որոնցից մեկի մայրը Ջորջինիա Ռոդրիգեսն է։