Հղի Ռոմի Սթրեյդը ներքնազգեստով ֆոտոսեսիա է կազմակերպել

Victoria’s Secret -ի 25-ամյա «հրեշտակը»՝Ռոմի Սթրեյդը, արդեն մի քանի տարի է երազում էր երեխա ունենալու մասին, սակայն այս տարվա հունիսին Instagram-ի իր էջում նա ուրախ նորություն  հայտնեց հետևորդներին:
«Մենք երեխա կունենանք»,- հայտարարել էր աղջիկը ՝ պատմելով իր խնդրի մասին և դիմելով բոլոր հուսահատ աղջիկներին․ «Ես ուզում եմ դիմել այն կանանց, ովքեր փորձում են հղիանալ. Հավատացեք ինքներդ ձեզ, բարի եղեք ինքներդ ձեև և ձեր օրգանիզմի նկատմամբ և թույլ մի տվեք, որ վատ մտքերը հաղթեն ձեզ»։

Եվ երբ երկար սպասված երեխայի ծննդին ընդամենը մի քանի ամիս է մնացել, Ռոմին որոշել է հիշել իր մոդելային գործունեության մասին և կազմակերպել է տնային ֆոտոսեսիա, որի արդյունքներով կիսվել է իր հետևորդների հետ: Լուսանկարների համար նա ընտրել է խամրած վարդագույն ներքնզգեստ։ Առաջին կադրում ներքնազգեստը ծածկում է կլորացված փորիկը, բայց երկրորդում Ռոմին ցուցյ է տալիս իր գեղեցիկ կարգավիճակը։