Աչքերի տակ պարկեր ու կնճիռներ․ պապարացիները լուսանկարել են Ջենիֆեր Լոպեսին

Ինստագրամյան էջում ֆոտոշոփված ու պրոֆեսիոնալ լուսանկարներ հրապարակելը նույնը չէ, ինչ հայտնվել գրեթե առանց կոսմետիկայի հանրային վայրում: Օրինակ ՝ Քիմ Քարդաշյանը գտել է այդ հարցի լուծումը․ եթե նա չունի ժամանակ մանրակրկիտ դիմահարդարվելու կամ նա չի կարող հրավիրել տուն դիմահարդարի, ապա հեռուստաաստղը, պարզապես, գիշերը չի մաքրում իր շպարը։
Իսկ ահա Ջեյ Լոն չի բարդույթավորվում շպարի բացակայությունից։ Օրերս պապարացիները նկարահանել են նրան փոքրիկ սրճարանում նրա կրտսեր քրոջ ՝ Լինդա Լոպեսի հետ:

Երգչուհին տանից դուրս գալու համար ընտրել էր սպիտակ մարզաշապիկ ու մարզական կոշիկներ պլատֆորմի վրա։ Իր շքեղ մազերը Նա հավաքել է, իսկ դիմահարդարում գրեթե չկա, երգչուհին մի փոքր ստվերաներկ է միայն օգտագործել։
Արդյունքում շատ ինտերնետ-օգտատերեր նկատել են, որ համացանցում հայտնված պապարացիների լուսանկարներում Լոպեսն այնքան էլ կատարյալ չէ, որքան կարմիր գորգի վրա կամ սոցիալական ցանցերի իր էջերում: Աստղն ունի աչքերի տակ պարկեր, մաշկի անհարթություններ, պարանոցի ծալքեր, կարելի է նկատել, որ նա նաև մի փորք գիրացել է։