Թինա Կանդելակին կիսվել է արխիվային 18+ լուսանկարով և նշել, որ չի զղջում նման ֆոտոշարքի համար

«Матч ТВ»-ի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին որոշել է իր էջում հրապարակել երիտասարդ տարիքում իրականացրած համարձակ ու կրքոտ ֆոտոշարքերից մեկ լուսանկար ու խոստովանել է, որ չի զղջում նման պրովոկացիոն ֆոտոսեսիաների մասնակցելու համար, սակայն շատ է կարևորում դրանց վերաբերյալ իր երեխաների կարծիքը։
«Իմ կյանքում ունեցել եմ նաև նման ֆոտոշարքեր։ Զղջո՞ւմ եմ։ Ոչ։ Կկրկնեի՞։ Հաստատ սկզբում կհարցնեի երեխաներիցս։ Երբ պրովոկացիոն քայլեր ես անում երիտասարդ տարիքում, մտքովդ չի անցնում, որ դրանք մի օր կտեսնեն քո երեխաները։ Իսկ մեծ տարիքում ստիպված ես լինում զղջալ ու մտածել, որ հարկավոր էր հրաժարվել։ Փառք Աստծո, խիղճս մաքուր է, որ «Playboy»-ում ու «Maxim»-ում բավական համեստ եմ լուսանկարվել։ Համենայն դեպս, ներկայիս չափանիշներով»,- խոստովանել է Թինան։
Ձեզ ենք ներկայացնում ֆոտոշարքի մյուս լուսանկարները, որոնք Թինան չի ցանկացել հրապարակել իր ինստագրամյան էջում։
Հիշեցնենք, որ կադրերն արվել են 2006 թվականին։