Պենելոպա Կրուսը նկարահանվելու է 1970-ականների Իտալիայի մասին ֆիլմում․ մանրամասներ

Պենելոպա Կրուսը նկարահանվելու է իտալացի ռեժիսոր Էմանուելե Կրիալեզեի «L’immensita» ֆիլմում, որի վերջին երկու աշխատանքները առաջադրվել են «Օսկարի»՝ «Լավագույն օտարալեզու կինոնկար» անվանակարգում:

«L’immensita»-ի իրադարձությունները տեղի են ունենում Հռոմում 1970-ական թվականներին: Կրուսը ֆիլմում մարմնավորելու է Կլարա անունով մի կնոջ իսկ սյուժեի կենտրոնում կլինեն նրա ու իր ընտանիքի պատմությունը: Նկարահանումները նախատեսվում է սկսել հաջորդ ամռանը: