«Союзмультфильм»-ը ներկայացնում է Դարիա Դոնցովայի սցենարով ստեղծված դետեկտիվ մուլտֆիլմը (տեսանյութ)

«Союзмультфильм»-ը կներկայացնի «Тайны медовой долины» բազմասերիանոց նախագիծը: Մանկական դետեկտիվի սցենարի հեղինակը գրող Դարիա Դոնցովան է։

Բազմասերիանոց մուլտֆիլմը կպատմի երկու հերոսների՝ սկյուռ Չինկի և բու Սոֆիի մասին։ Նրանք միասին կմասնակցեն կղզում ընթացող հետաքննություններին: 52 մասից բաղկացած շարքը նախատեսված է 4-ից 6 տարեկան երեխաների համար: Նախագծի պրեմիերան կկայանա սեպտեմբերի 19-ին «Premier» հարթակում: Youtube-ում հայտնվել է մուլտֆիլի պաշտոնական թրեյլերը, որը կարող եք դիտել ստորև՝