Չեմպիոն, ռեփեր, ինժեներ․ ժամանակակից արքայադուստրեր, որոնք կոտրում են բոլոր կարծրատիպերը (լուսանկարներ)

Չնայած, որ արքայադստեր կերպարը շատերի մոտ մտազուգորդվում է է միջնադարի հետ՝ մինչև այժմ էլ աշխարհում կան թագավորություններ, որոնք ունեն իրենց «ժամանակակից» արքայադուստրերը․ վերջիններիս ու սովորական կանանց, աղջիկների կյանքի և կենսակերպի միջև եղած տարբերություններին է անդրադարձել ռուսական adme.ru կայքը։

Այսպես՝ առաջինը խոսվում է Հորդանանի թագավորի քրոջ՝ 46-ամյա Հայա բինթ ալ-Հուսեինի մասին, որը հետաքրքրվում է ձիասպորտով, բարեգործությամբ․ նա տարբեր բարեգործական հիմնադրամների միջոցով օգնում է սովի ու տարատեսակ աղետների հետևանքների դեմ պայքարին։

9 современных принцесс, которые ломают сказочные стереотипы о безмятежной жизни

Մյուս արքայադուստրը Լալա Սալման է, որը Մարոկկոյի պես ավանդապահ երկրում, առաջին արքայադուստրն է, որը հանրությանն է ներկայանում ու տարատեսական սոցիալական հարցերով զբաղվում։ Վերջինս նաև մասնավոր մի ընկերությունում որպես ինժեներ է աշխատում, հաճախ թագավորին է ուղեկցում միջոցառումների ընթացքում, ինչպես նաև բարեգործությամբ է զբաղվում։

9 современных принцесс, которые ломают сказочные стереотипы о безмятежной жизни

Դանիայի արքայադուստր Մերին, որը շուտով պատրաստվում է արդեն թագուհի դառնալ, աշխատում է Microsoft ընկերությունում որպես մարկետինգի և հաղորդակցության բաժնի խորհրդատու, ծանր կացության մեջ հայտնված մարդկանց համար իր սեփական հիմնադրամն է տնօրինում, մեծացնում է չորս երեխայի։

9 современных принцесс, которые ломают сказочные стереотипы о безмятежной жизни

Էլիզաբեթ թագուհու թոռնուհին՝ Եվգենյա Ելենան, սովորաբար չի շեշտում իր ազգանունը՝ այդպիսով ցանկանալով ընդգծել, ոչ չնայած բարձր դիրքին՝ իր կյանքը նույնպես իդեալական չէ։ Նշվում է, որ Եվգենիան հրաժարվել է իրեն պաշտոնապես հասանելիք աշխատավարձից, ուստի՝ կարող է իր նախընտրելի ոլորտում աշխատել։ Նշվում է, որ նա այժմ ժամանակակից արվեստի թանգարան է տնօրինում։

Թաիլանդի արքայադուստր Սիրիվանավարին էլ պրոֆեսինոալ սպորտսմենուհի, բադմինտոնի բազմակի չեմպիոն է, հետաքրքրվում է ձիասպորտով, սակայն գեղեցկուհու հիմնական տարերքը նորաձևությունն է։ Համապատասխան կրթություն ստանալուց հետո նա իր սեփական ապրանքանիշն է թողարկել, որը զարգացնում է ինսtագրամյան հարթակում, որտեղ նա ավելի քան 200 000 հետևորդ ունի։

9 современных принцесс, которые ломают сказочные стереотипы о безмятежной жизни

Հարավային Աֆրիկայի Էսվատինիի Թագավորության արքայադուստր Սիհանիզո Դլամինիի նախասիրություններից է ռեփ կարդալը։ Նշվում է, որ նա հաճախ ակտիվ «քննարկումների» մեջ է լինում երկրի ընդդիմության հետ։ Հայտնի է, որ արքայադստեր գռեհիկ արտահայտությունների համար նրան որոշ ժամանակ առաջ արգելել էին շփվել լրագրողների հետ, սակայն նույնիսկ այդ պարագայում չի «ընկրկել»։ Հայտնի է, որ արքայադուստրը նաև բարեգործական հիմնադրամ է ղեկավարում։

9 современных принцесс, которые ломают сказочные стереотипы о безмятежной жизни

Կայքի ուշադրությունց չեն վրիպել նաև Լյուքսեմբուրքի, Շվեդիայի, Բութանի արքայադուստրերը, որոնք մի քանի բարձրագույն կրթությունն ու գիտելիքներն ուղղում են տարբեր ուղղություններով աշխատող բարեգործակակն հիմնադրամների աշխատանքներին։