Քնքուշ գրկախառնություն. Իրինա Շեյքը և Բրեդլի Կուպերը կրկին միասի՞ն են

Մեկ տարի առաջ տեղի ունեցած բաժանումից հետո 34-ամյա Իրինա Շեյքը և 45-ամյա Բրեդլի Կուպերը մնացել են լավ հարաբերությունների մեջ և միասին մեծացնում են իրենց երեքամյա դստերը` Լեային: Նախկին սիրահարները բավականին հաճախ են միմյանց տեսնում՝ երեխային միմյանց փոխանցելու և նրա հետ կապված որոշ հարցեր քննարկելու համար:

Երեկ այս հանդիպումներից միայն մեկը հայտնվել է պապարացիների ուշադրության կենտրոնում: Իրինան, Բրեդլին և Լեյան միասին շրջել են Նյու Յորքում: Մինչ փոքրիկը լուռ նստած էր մանկասայլակում, նրա ծնողները զրուցում էին: Միմյանց հրաժեշտ տալիս` Կուպերն ու Շեյքը քնքշորեն գրկախառնվել են, որից հետո Իրինան շարունակել է զբոսնել դստեր հետ, իսկ Բրեդլին հեռացել է: