«Իմ բոլոր նախկին ընկերները կարծում են, որ ես խելագար եմ». Սելենա Գոմեսը` իր անձնական կյանքի մասին

28-ամյա Սելենա Գոմեսը վերջերս դարձել է հոլանդացի դիմահարդար և գեղեցկության բլոգեր, տրանսգենդեր Նիկկի դե Յագերի յութուբյան հաղորդման նոր հերոսուհին: Նիկին Սելենային հրավիրեց իր մոտ՝ փորձարկելու երգչուհու նոր «Rare Beauty» կոչվող կոսմետիկան:

Նիկի դե Յագերը Սելենայի հետ զրուցել է տարբեր թեմաների շուրջ: Ինչ-որ պահի նրանք սկսեցին զրուցել Գոմեսի անձնական կյանքի մասին: «Բավականին դժվար է անձնական կյանքը կարանտինի ընթացքում կարգավորել: Ոչ, սա կոչ չէ ինձնով հետաքրքրված բոլոր երկրպագուների համար: Գիտեք, ծիծաղելի է, քանի որ թվում է, թե ես երազում եմ ընկեր ունենալ: Ո՛չ, դա ամենևին էլ այդպես չէ: Տղաները չափազանց բարդ են: Իմ բոլոր նախկինները կարծում են, որ ես խելագար եմ, բայց ինձ իսկապես չի հետաքրքրում, թե նրանք ինչ են մտածում իմ մասին»,- ասել է Սելենան: