Forbes-ը հրապարակել է ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանց վարկանիշային ցանկը. Բեզոսը կրկին առաջատարն է

Ամերիկյան հեղինակավոր Forbes հանդեսը հրապարակել է ԱՄՆ-ի 400 ամենահարուստ մարդկանց նոր վարկանիշային ցանկը, որում ընդգրկված ամերիկացիների ընդհանուր կարողությունը մեկ տարվա ընթացքում աճել է 240 մլրդ դոլարով՝ հասնելով 3,2 տրլն-ի։

Երրորդ տարին անընդմեջ ցանկը գլխավորել է Amazon-ի գլխավոր տնօրեն Ջեֆ Բեզոսը, որը Forbes-ի վարկածով՝ աշխարհի ամենահարուստ մարդն է: Ըստ վարկանշային ցանկի՝ նրա կարողությունը գնահատվում է 179 մլրդ դոլար, սակայն, ինչպես մանրամասնում է պարբերականը, ցանկում նշված թվերը կազմվել են մինչև 2020 թվականի հուլիսի 4-ը, ինչից հետո Բեզոսի կարողությունը պատմական ռեկորդային ցուցանիշի է հասել՝ կազմելով 210 մլրդ դոլար։

Բեզոսը դարձել է առաջին գործարարը, որի կապիտալը գերազանցել է 200 մլրդ դոլարը։

Երկրորդ տեղը զբաղեցրել է Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը, որի կարողությունը վարկանիշը կազմելիս 111 մլրդ դոլար է գնահատվել։
Bill Gates Steps Down from Microsoft's Board | WIRED

Երրորդ տեղում Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգն է (85 մլրդ դոլար):

Նրան հաջորդում են ներդրող Ուորեն Բաֆեթը (73,5 մլրդ դոլար) և Լարի Էլիսոնը (72 մլրդ դոլար):

Հանդեսը նկատում է, որ համավարակի օրերին Zoom Video Communications ընկերության տեսաձայնային հավելվածի ստեղծող և գլխավոր տնօրեն Էրիկ Յուանի ունեցվածքն աներևակայելի աճ է գրանցել․ 11 մլրդ դոլար կապիտալով Յուանը հայտնվել է ցանկի 18 նորեկների թվում։

Ինչպե նշում է պարբերականը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վարկանիշային ցանկում զիջել է իր դիրքերը՝ նախորդ տարվա 275-րդ հորիզոնականից իջնելով  352-րդ հորիզոնական․ կորոնավիրուսի համավարակի հետևանքով վերջինիս կապիտալը 3,1 մլրդ դոլարից այս տարի հասել է 2,5 մլրդ դոլարի։

Վարկանիշային ցանկի առաջատար տասնյակում է հայտնվել նաև Իլոն Մասկը, որի կապիտալը նախորդ տարվա համեմատ Tesla-ի բաժնետոմսերի աճի ֆոնին բարձրացել է 242 տոկոսով՝ հասնելով 68,1 մլրդ դոլարի։
Elon Musk Shared a Profoundly Simple Productivity Hack That Just May Change  Your Life | Inc.com

Ցանկի 15-րդ հորիզոնականը զբաղեցնում է Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսի նախկին կինը՝ ՄաքՔենզի Սքոթը, որի կարողությունն այժմ կազմում է 68 մլրդ դոլար՝ նրան դարձնելով աշխարհի ամենահարուստ կինը։
MacKenzie Scott is donating her billions much faster than her ex Jeff Bezos  - VoxThe top ten members of the Forbes 400 list for 2020 are seen in the table above