Պապարացիները Լեոնարդո ԴիԿապրիոյին լուսանկարել են Մալիբուում ընկերուհու հետ հանգստանալիս (լուսանկարներ)

Հոլիվուդյան հայտնի դերասան Լեոնարդո ԴիԿապրիոյին նկատել են ընկերուհու՝ մոդել, դերասանուհի Կամիլա Մորոնեի հետ Մալիբուի լողափերից մեկում հանգստանալիս, գրում է Daily Mail պարբերականը՝ մանրամասնելով, որ լուսանկարներն արվել են ԱՄՆ-ում նշվող Աշխատանքի օրը:

Աղբյուրը նշում է, որ պապարացիները 45-ամյա դերասանին ֆիքսել են ընկերուհու հետ թևանցուկ քայլելիս և զրուցելիս։

Լուսանկարներում 23-ամյա Մորոնեն սպիտակ տոպ ու երկար շրջազգեստ է կրում, ԴիԿապրիոն, իր հերթին, լողափյա շորտով և ուսերին գցված սրբիչով է:

Զույգը միասին է արդեն մի քանի տարի: