Ռուս բորտուղեկցորդուհն իրեն համեմատել է Քիմ Քարդաշյանի հետ․ ինչպե՞ս են արձագանքել ինստագրամյան հետևորդները

Ռուս բորտուղեկցորդուհի Ալյոնա Գլուխովան կրկնել է հայտնի ամերիկահայ հեռուստաաստղ և գործարար Քիմ Քարդաշյանի կերպարը և հիացրել երկրպագուներին:
Instagram սոցիալական ցանցի իր էջում նա մի քանի կադր է հրապարակել, որտեղ Քիմին նման դիմահարդարումով և բարձր կապած մազափնջով է։ Նա հարցրել է հետևորդներից՝ արդյոք նման է Քիմին, թե ոչ։ Հետևորդները կարծիք են հայտնել, որ աղջկա մոտ ավելի լավ կերպար է ստացվել, քան հռչակավոր աստղի։

Ռուսական ԶԼՄ-ները գրում են, որ բորտուղեկցորդուհի Ալյոնա Գլուխովան աշխատում է «Россия» ավիաընկերությունում։ Աղջիկը մանկուց երազում էր ուսուցիչ դառնալ, բայց արդյունքում որոշեց բորտուղեկցորդուհու մասնագիտությունը սովորել։ Այնուհետև նա սկսեց վարել իր բլոգը, և նրան սկսեցին անվանել «Ռուսաստանի ամենագեղեցիկ բորտուղեկցորդուհի»։ Սակայն նրա արտաքինը գնահատել են ոչ միայն հետևորդները։
Աղջիկը մասնակցել է «Աշխարհիի թոփ ուղեկցորդուհիները» մրցույթին և գրավել աշխարհի վիցե միսս ուղեկցորդուհու տիտղոսը։ Հիմա աղջիկն իր բլոգն է վարում Instagram-ում և պարբերաբար կրկնում է հայտնի մարդկանց կերպարները։