Բորիս Կորչևնիկովն առաջին անգամ պատմել է իր ստուգման ընթացքում հիվանդանոցում կատարված հրաշքի մասին

Համացանցում արդեն երկար ժամանակ է կան տարբեր խոսակցություններ հեռուստահաղորդավար Բորիս Կորչևնիկովի առողջության մասին: Բորիս Կորչևնիկովն ինքն իր վիճակի մասին սովորաբար չի խոսում, սակայն մի քանի ժամ առաջ նա հաստատել է, որ վերջերս հետազոտություն է անցել:
Հայտնի հեռուստահաղորդավար և «Спас» հեռուստաալիքի գլխավոր տնօրենը պատմել է մի քանի ամիս առաջ տեղի ունեցած հրաշքի մասին ։ «Մոսկվայի հիվանդանոցի մի տաճարում, որտեղ ես մի փոքր բուժվում էի այս ամռանը, տեղի ունեցավ սրբապատկերի կրկնապատկում ապակու վրա: Ապակին սկզբում ճաքեց, իսկ հետո նկատեցի, որ ամբողջ պատկերը դրա վրա ի հայտ է եկավ։ Դա տեղի է ունեցել համաճարակի թեժ շրջանում։ Ինձ համար Դա հրաշք է՝ բժիշկներին եւ մեզ բոլորիս համաճարակի օրերին ամրապնդելու համար։ Այդ ամենը մեզ հիշեցում է, որ հիմա որքան էլ սարսափելի ժամանակներ լինեն, Աստված այստեղ մեզ հետ է», – պատմել է Բորիսը ։
Կորչևնիկովի բաժանորդները նրան առողջություն են մաղթել՝ ցանկանալով նրան շուտափույթ կազդուրում։

Նշենք, որ արդեն մի քանի շաբաթ է լրատվամիջոցներում քննարկվում են այն շշուկները, որ Բորիս Կորչևնիկովի հիվանդությունը վերադարձել է: Ասում են, որ հաղորդավարը սկսել է կորցնել լսողությունը, ինչը անդրադառնում է նրա աշխատանքի վրա: Ինսայդերի հավաստմամբ՝ Բորիսի մոտ լսողության հետ խնդիրները կարող էին առաջանալ գլխուղեղի բարդ վիրահատությունից հետո: Սակայն կա նաև այլ տեսակետ. նեյրովիրաբույժը պնդում է, որ մասնակի խլությունը կարող է լինել ուռուցքի ռեցիդիվի հետևանք:
Հիշեցնենք, որ տարիներ առաջ Բորիսը խոստովանեց, որ լուրջ խնդիրներ ունի առողջության հետ կապված: Այդ ժամանակ նա հայտնեց, որ ուռուցք ունի: Անցած տարի Կորչևնիկովը բուժման կուրսեր էր անցնում, ինչի հետևանքով բավականին գիրացել էր: