Կինոռեժիսոր Սարիկ Անդրեասյանը սերիական մարդասպան Չիկատիլոյի մասին սերիալ կնկարահանի

Կինոռեժիսոր Սարիկ Անդրեասյանը սկսել է նկարահանել «Չիկատիլո. գազանի գործունեությունը» սերիալը, որը պատմելու է Խորհրդային Միության ամենահայտնի մոլագարի և նրա հանցագործությունների քննության մասին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

«Ինձ համար սա մեծ սերիալի վրա աշխատելու առաջին փորձն է, հետևաբար, և՛ ես, և՛ իմ թիմը հասկանում ենք լիարժեք պատասխանատվությունը ինչպես հանդիսատեսի, այնպես էլ «Okko» մուլտիմեդիա ծառայության առջև։ Այս պատմությոնը մենք կփորձենք ներկայացնել հնարավորինս անկեղծ և օբյեկտիվ»,- ասել է ռեժիսորը։

Գլխավոր դերակատարների մասին դեռևս չի հաղորդվել։

Սերիական մարդասպան Անդրեյ Չիկատիլոն ավելի քան 50 սպանություն է կատարել 1978-1990 թվականներին: Հանցագործություններ են կատարվել Ռոստովի մարզում, Ադիգեայում, Կրասնոդարի մարզում, ինչպես նաև Ուզբեկստանում: 1994-ի փետրվարին Չիկատիլոն Նովոչերկասկի բանտում գնդակահարվել է։