Անհաջող կոսմետիկ միջամտությունից հետո «Կենդանի Քեն»-ը կիսվել է սարսափելի լուսանկարներով

Վերջերս Ռոդրիգո Ալվեսը, ով սկզբում հայտնի էր որպես «Կենդանի Քեն», իսկ այժմ ՝ որպես «Կենդանի Բարբի», հերթական վիրահատությունից հետո կիսվել է լուսանկարներով, որոնք սարսափեցրել են հետևորդներին։
«Երեք ամիս առաջ ես գնացի գեղեցկության սրահ՝ թարթիչներս գեղեցկացնելու համար, և գտնվելով սրահում ՝ տեսա, թե ինչպես էին մի քանի աղջիկներ շրթունքների և կզակի կոսմետիկ միջամտության դիմում։ Ինձ դուր եկավ արդյունքը, և ես հարցրի, թե արդյոք դա հնարավոր է կիրառել իմ դեպքում, որպեսզի կզակս ավելի սուր լինի։ Կինը, ով ներարկումներ էր անում, նոր-նոր էր ավարտել է ուսուցման դասընթացը, իսկ ես արդեն ունեի կզակիս մեջ նախկինում ներարկած 1 միլիլիտր ֆիլլեր: Մի քանի շաբաթ անց ես սկսեցի նկատել, թե ինչպես է փոխվում իմ կզակի ձևը։ Պարզվեց, որ ինձ մոտ ինֆեկցիա է սկսվել, ինչի հետևանքով խորը փոս է ձևավորել իմ կզակի կենտրոնում»,-խոստովանել է Քենը։
Հետևորդները կրկին խորհուրդ են տվել Ռոդրիգոյին դադարել դիմել նման միջամտությունների, որովեհտև հայտնիի չէ, թե դրանք ինչպես են ազդում նրա առողջության վրա։

Շուտով նախկին բորտուղեկցորդի կատարած վիրահատական միջամտությունների թիվը կմոտենա հարյուրին։
Ընդ որում, գնալով ավելի շատ բժիշկներ են հրաժարվում աշխատել Քեն-Բարբի-ի հետ։ Քանի որ նման քանակի պլաստիկ վիրահատություններից հետո հայտնի չէ, թե ինչպես մարմինը կարձագանքի հերթական վիրահատությանը։ Քենի քիթը արդեն սարսափելի վիճակում է յոթերորդ ռինոպլաստիկայից հետո, սակայն դա չի ստիպում նրան կանգ առնել։