82-ամյա Ջեյն Ֆոնդան ցանկանում է նիհարել․ ո՞ր դիետայից է նա օգտվում

Աշխարհահռչակ դերասանուհի և ֆիթնես-աերոբիկայի աստղ Ջեյն Ֆոնդան աշխարհի միլիոնավոր մարդկանց սովորեցրել է, թե ինչպես գեղեցիկ և առողջ տեսք ունենալ։ Եվ լինելով 82 տարեկան՝ նա իր օրինակով ցույց է տալիս շրջապատին առողջ ապրելակերպի արդյունքները։ Այսպես, ըստ արևմտյան ԶԼՄ-ների, ներկա պահին «Գիշատիչները» և «Գրքային ակումբը» ֆիլմերի աստղը կշռում է 58 կգ ՝ ունենալով 173 սմ հասակ:
Սակայն դերասանուհին պատրաստվում է մի փոքր էլ նիհարել։ «Գրեյսը և Ֆրենկին» սերիալի համար, որտեղ դերասանուհին կատարելու է գլխավոր դերը, նա պետք է ազատվի 5 կիլոգրամ ավելորդ քաշից, որոնք ձեռք է բերել են ինքնամեկուսացման ընթացքում։

Հիշեցնենք, որ արտիստն իր ամբողջ կյանքում զբաղվում է սպորտով և առողջ ապրելակերպ է քարոզում։ Իր օրինակով նա ապացուցեց, որ 80-ում էլ կարելի է շքեղ կազմվածք ունենալ։ Դրա համար նա անընդհատ շարժվում է, զբաղվում է աթլետիկայով։
Բացի այդ, հայտնի է, թե որ դիետայից է ամենից հաճախ օգտվում դերասանուհին։ Գունավոր դիետան բավականին հայտնի է աստղերի շրջանում։ Այս դիետայի ընթացքում մեկ օրում կարելի է ուտել միայն միայն նույն գույնն ունեցող մթերքները։ Օրինակ՝ մի օր կարելի է կարմիր մթերքներ ուտել՝ լոլիկ, բիբար, մյուս օրը ՝ կանաչ՝ վարունգ, ճակնդեղ։