Անաստասիա Րեշետովան լոողազգեստով նոր լուսանկար է հրապարակել ու խոստովանել, որ դժգոհ է իր կազմվածքից

24-ամյա Անաստասիա Րեշետովան անկեղծ լուսանկար է հրապարկել իր ինստագրամյան էջում, որն արժանացել է հազարավոր հետևորդների հաճոյախոսություններին ու ջերմ խեսքերին։Տիմատիի սիրելին իր լուսանկարին կից ակնարկել է, որ դժգոհ է իր կոնքերից։ Նշենք, որ աաջնեկին ծննդաբերելուց հետո Րեշետովան բավականին փոխվել է։ Սակայն ինքը՝ Անաստասիան, նշում է, որ բավականին դժվար ժամանակներ են իր համար սկսվել, որովհետև հիմա նա ստիպված է մանրակրկտորեն հետևել իր սննդակարգին, հաշվել կալորիաներն ու անդադար մարզվել, ինչը բավականին դժվար է անել փոքրիկ որդու հետ։

Նշենք, որ ավելի վաղ շշուկներ էին տարածվել, որ Անաստասիան ու Տիմատին բաժանվել են։
Այս խոսակցությունները սկսվել էին համացանցում այն ​​բանից հետո, երբ Տիմատին ողջ արձակուրդի ընթացքում չէր միացել Րեշետովային և որդուն, փոխարենը նա մեկնել էր Հունաստան մոր՝ Սիմոնայի և դստեր՝ Ալիսայի հետ։
Բարեբախտաբար, վերադառնալով հանգստից՝ Րեշետով շտապեց հերքել բոլոր շշուկները՝ հավատացնելով, որ իր և Տիմատիի հարաբերություններում ամեն բան լավ է։