Կեղծ Էլվիս Փրեսլի, բուրգերներ և «Dior» զգեստ. Լիլի Ալենն ամուսնացել է Դևվիդ Հարբորի հետ

35-ամյա Լիլի Ալենն ամուսնացել է իր ընկերոջ՝ 44-ամյա Դևվիդ Հարբորի հետ: Երգչուհու և դերասանի հարսանիքը տեղի է ունեցել Լաս Վեգասի «Գրեյսլենդ» մատուռում:

Զույգը բավականին հետաքրքիր մոտեցում է ցուցաբերել հարսանիքի կազմակերպմանն ու նրանց համար այդ օրն երգել է Էլվիս Փրեսլիի նմանակ երգիչներից մեկը, նրանք ճանապարհին կանգ են առել բուրգերներ համտեսելու համար, ինչպես նաև լուսանկարներով կարելի է տեսնել, որ նրանք հետևել են հակահամաճարակային կանոններին ու դիմակներ են կրել, այնտեղ, որտեղ օրենք արգելում է առանց դիմակի հայտնվել: Հարկ է նշել, որ երգչուհին այդ կարևոր օրը «Dior» ապրանքանիշի զուսպ ու գեղեցիկ զգեստով է եղել :