Ինչու՞ է «ТНТ» հեռուստաընկերությունը փակում «Comedy Woman» շոուն

Հաղորդավար Վյաչեսլավ Մանուչարովի յութուբյան ալիքում հայտնվել է «Эмпатия Манучи» հաղորդման նոր թողարկումը, որի հյուրն է դարձել Comedy Woman-ի մասնակիցներից Նադեժդա Անգարսկայան ու զրույցի ընթացքում հայտնել, որ ռուսական «ТНТ» ալիքով 2008թ.-ի նոյեմբերից հեռարձակվող շոուն փակել են ու այլևս չեն նկարահանում:

Անգարսկայան ասել է, որ իրենք էլ հանկարծակիի եկել, երբ ժողովի ժամանակ պրոդյուսերները հայտնել են, որ շոուն իրեն սպառել է ու պետք է փակվի: Կատակերգական ժանրի դերասանուհին կարծում է, որ պարզապես հաղորդումն արդեն այնքան գումար չեր բերում, որքան ակնկալում էին պրոդյուսերները: Անգարսկայան խոստովանել է, որ յոթ չփակված վարկ ունի ու իր համար շատ ծանր էր այդ լուրը լսելը: