Պետերբուրգի բնակչուհին դատի է տվել Դանիլա Կոզլովսկուն` իր առողջությանը վնաս պատճառելու համար

35-ամյա Դանիլա Կոզլովսկին սկանդալի կենտրոնում է հայտնվել: Սանկտ Պետերբուրգի բնակչուհին պնդում է, որ վիրավորվել է հայտնի դերասանի մեղքով:

Ելիզավետա Վիդուսը մեղադրում է դերասանին իր առողջությանը վնաս պատճառելու մեջ: Դեպքը տեղի է ունեցել անցյալ տարվա դեկտեմբերին Ակադեմիական փոքր դրամատիկական թատրոնում: Նա եկել էր «Համլետ» ներկայացմանը, որում Կոզլովսկին խաղում էր գլխավոր դերը: Տեսարաններից մեկի ժամանակ մոտ 50 սմ երկարությամբ մետաղական ֆլեյտայի մի կտոր թռել է հանդիսականների կողմն ու հարվածել կնոջ գլխին:

Դանիլան, որի ձեռքում եղել է երաժշտական ​​գործիքը, շարունակել է խաղալ՝ ուշադրություն չդարձնելով վիրավոր հանդիսատեսին: Ներկայացումը չի դադարեցվել ու Ելիզավետային դահլիճից օգնել է դուրս գալ ընկերուհին: Տուժողը դիմել է թատրոնի բուժկետ, բայց այնտեղ դեղեր չեն եղել: Նա հասել է հիվանդանոց, որտեղ կարել են վնասվածքը: Կինը 12200 ռուբլի է ծախսել բուժման համար: Նա դիմել է Սանկտ Պետերբուրգի Կուիբիշևսկու դատարան: Տուժողը պահանջում է փոխհատուցել ներկայացման ընթացքում ստացած առողջությանը պատճառված վնասվածքը: Դատարանը Դանիլա Կոզլովսկուն հրավիրվել է հաջորդ նիստին: Ինքը՝ դերասանը, դեռ չի մեկնաբանել ստեղծված իրավիճակը: