Կոնստանտին Մելաձեն դատարանի առջև կկանգնի

Պոլինա Գագարինայի և Օլգա Կորմուխինայի միջև դատական վեճերը շարունակվում են: Պանդեմիայի հետևանքով լճացման շրջանում աշխարհիկ կյանքը տեղափոխվել է համերգասրահներից դատական։ Այսպես, երեկ տեղի ունեցավ Վիկտոր Ցոյի «Կկու» ստեղծագործության պլագիատի աղմկահարույց գործի լսումը։ Օլգա Կորմուխինան շարունակում է պաշտպանել օրիգինալ վերամշակման իր իրավունքները։ Հիմա գործի մեջ է մտնում նոր դեմք. ցուցմունքներ պետք է տա Կոնստանտին Մելաձեն, ով էլ իրականացրել է «Կկու» երգի գործիքավորումը, ինչն էլ իսկական «պատերազմի» առարկա է դարձել։ Տվերի դատարանում հարկ են համարել պրոդյուսերին ներգրավել դատավարության մեջ։

«Կկու»-ի իրավունքները 1993-ից ի վեր ունեն ոչ թե Ցոյի ժառանգները, այլ ինչ-որ կառավարող ընկերություն։ Այդ պատճառով էլ այս կամ այն կոմպոզիցիան կատարել ցանկացող արտիստները պայմանագրեր են ստորագրում հենց այդ ընկերության հետ։ Սակայն այն փաստաթղթերը, որոնց համաձայն Մելաձեի և Գագարինի երգի մշակման իրավունք են ստացել, Բասմանի դատարանի կողմից անվավեր է ճանաչվել: Իսկ Օլգայի փաստաթղթերը ոչ ոք չի վիճարկել:
Օլգան վստահ է, որ պատասխանող կողմը փորձում է շատ խորանալ իրավունքի մեջ և հեռանում է վեճի էությունից ՝ գրագողությանից։ Եվ դրանով արդեն մեկ տարի է, ինչ դատը երկարաձգվում է։ Ընդ որում, մի շարք փորձագետներ Կորմուխինայի և Մելաձեի գործիքավորած տարբերակները շատ նման են համարել։
Հաջորդ նիստը նշանակված Է սեպտեմբերի 25-ին, երկրպագուներն անհամբերությամբ սապսում են դատարանի վճռին։