«Դիետան միակ խաղն է, որը հաղթում ես կորցնելու շնորհիվ». հետաքրքիր փաստեր աշխարհահռչակ դիզայներ Կարլ Լագերֆելդի մասին

Կարլ Լագերֆելդը, թերևս, ամենահայտնի և ճանաչված մոդելավորողն է, ում հաջողվեց սեփական կերպարը դարձնել խորհրդանիշ, և ում հայացքները նորաձևության աշխարհում ամենաորոշիչն էին։
Նա հայտնի է որպես գերմանացի մոդելավորող, դերասան և լուսանկարիչ, ֆրանսիական հանրահայտ «Շանել» նորաձևության տան, ինչպես նաև իտալական «Ֆենդի» և սեփական ապրանքանիշի գլխավոր դիզայներ և գեղարվեստական տնօրեն։
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին,Կարլ Լագերֆելդն այսօր կդառնար 87 տարեկան։

  • «Փոքրիկ սև շորի մեջ անհնար է չափազանց շքեղ կամ չափազանց համեստ երևալ»։
  • «Գեղեցիկ լինելու ցանկությունն իրականում շատ վտանգավոր մոտիվացիա է։ Ես կարծում եմ, որ պատկառելի արտաքինն էլ բավական է, որ ուշադրություն գրավես քո ներքին աշխարհի և հոգու նկատմամբ»։
  • «Ճաշակից զուրկ կինը նույնիսկ ոճային հագուստով էլի անճաշակ կլինի»։
  • «Դիետան միակ խաղն է, որը հաղթում ես կորցնելու շնորհիվ»:
  • «Ներկայանալի արտաքինը շատ կարեւոր է, որպեսզի մարդկանց ուշադրությունը սևեռես քո հոգու վրա»:
  • «Սև ու սպիտակը միշտ էլ նորաձեւ է՝ անկախ նրանից, թե ինչ է այդ համադրությունը նշանակում»։

    Նշենք, որ ֆրանսիական Chanel նորաձևության տան կրեատիվ դիզայները մահացել է փետրվարի 19–ին 86 տարեկանում։ Հանգուցյալ դիզայների կատուն կարող է ժառանգել տիրոջ 150 միլիոն ֆունտ ստեռլինգը։
    Նշենք, որ ֆրանսիական Numéro ամսագրին տված հարցազրույցում, Լագերֆելդն ասել էր․ «Ես խնդրել եմ, որ ինձ դիակիզեն, իսկ աճյունամոխիրս խառնեն կատվիս ու մորս աճյունամոխիրների հետ»,-և հավելել, որ դա տեղի կունենա միայն այն դեպքում, երբ իր սիրելի կատուն շուտ սատկի:

    Դիզայները չէր թաքցնում իր ոչ ավանդական սեռական կողմնորոշումները։
    Նրա կյանքի միակ և վերջին սերը իր լավագույն ընկերն էր՝ Ժակ դե Բաշերը։ Բաշերի հետ Կարլը ծանոթացել է դեռ երիտասարդության տարիներին, նրանք միասին աշխատել են 20 տարի։ Լագերֆելդը հարցազրույցներում բազմաթիվ անգամներ նշել է, որ իր և Բաշերի միջև եղել է բացառապես պլատոնական սեր և ոչ մի այլ բան։Զույգի հարաբերությունները փչացան, երբ Բաշերը լքեց Լագերֆելդին՝ սկսելով համագործակցել Իվ Սեն Լորենի հետ։ Կարլն ու Ժակը երկար տարիներ չէին շփվում միմյանց հետ։
    Միայն այն բանից հետո, երբ Կարլն իմացավ, որ Բաշերը ՄԻԱՎ-ի վարակակիր է, նա վերականգնեց նախկին սիրո հետ հարաբերությունները։ Լագերֆելդը Բաշերի հետ էր անգամ նրա վերջին րոպեներին։ Սիրելիի մահից հետո աշխարհահռչակ դիզայները խոստովանեց․
    «Սերը դա մի քանի վայրկյան տևողությամբ զգացում է, որը դու ամրագրում ես մտքում ու քեզ հետ պահում քո ողջ կյանքի ընթացքում»։