Անդրեյ Կոնչալովսկու 17-ամյա որդին` հայտնվելով Վենետիկի կինոփառատոնին, զարմացրել է մարդկանց

83-ամյա Անդրեյ Կոնչալովսկին և 47-ամյա Յուլիա Վիսոցկայան մասնակցել են Վենետիկի 77-րդ կինոփառատոնին: Ռուսաստանցի ռեժիսորը կինոփառատոնի շրջանակներում ներկայացրել է «Дорогие товарищи» ֆիլմը: Դրամայի մեջ գլխավոր դերը խաղացել է հենց Վիսոցկայան:

Նրանց 17-ամյա որդին՝ Պյոտորը ուղեկցել է ծնողներին կարմիր գորգի վրա ու հմայել նրանց երկրպագուներին: Համացանցում քննարկվում է աստղային ընտանիքի լուսանկարն ու երկրպագուները նշում են, որ պատանին գնալով ավելի է նմանվում հորը` հայտնի ռեժիսորին: