Ելենա Տեմնիկովան կարող է հայտնվել դատարանում․ ի՞նչ է պատահել նրա և կոմպոզիտոր ONINO-ի միջև

Օրերս երգչուհի Ելենա Տեմնիկովան հանրության դատին է ներկայացրել «Ֆաթալիթի» նոր երգը։ Պարզվել է, որ կոմպոզիցիայի կրկներգը չի պատկանում Ելենա Տեմնիկովային և մեկ այլ արտիստի՝ բելառուս երգչուհի ONINO-ի հեղինակային ստեղծագործությունն է: Ռուսական մի շարք լրատվամիջոցների տրամադրության տակ են հայտնվել գրագողության ապացույցները։
Երգի պատմությունը, որը երկու արտիստների միջև կռվախնձոր է դարձել, սկսվել է երեք տարի առաջ, այն ժամանակ ONINO-ն ապրում էր Մինսկում և երազելով հայտնի կոմպոզիտոր դառնալ՝ նոր երգեր էր ստեղծում:

«Ես համագործակցել եմ բելառուս արտիստների հետ, զուգահեռաբար փորձել եմ հասնել ռուս աստղերին։ Ես շատ տարբեր երգեր եմ ուղարկել աստղերի փոստային հասցեներին, որոնք նշված են կատարողների պաշտոնական կայքերում: Նրանցից մեկը Ելենա Տեմնիկովան էր, ում ստեղծագործությունն ինձ շատ էր դուր գալիս, և ես գրել եմ «Ֆաթալիթի» երգը կոնկրետ նրա համար։ Պատասխան չի եղել։ Ես հասկանում էի, որ ուրիշ ոչ մեկին չեմ ուզում առաջարկել այդ երգը, բայց ուզում եմ, որ մարդիկ լսեն այն։ Ուստի որոշեցի ինքս երգել։ 2018 թվականին կայացավ իմ «Ֆաթալիթի» երգի պրեմիերան»,-խոստովանում է ONINO-ն։
Այժմ ONINO-ն պատրաստվում է դատի տալ Տեմնիկովային ՝ հույս ունենալով պաշտպանել իր հեղինակային իրավունքները։